Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչպես դիմակայել շոգին. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպես դիմակայել շոգին. Սալուտեմ ամսագիր №3

Ամռան շոգին, երբ ջերմաչափի ցուցիչն անընդհատ բարձրանում է և ռեկորդներ գրանցում, կյանքը թեթևացնելու համար առաջարկում ենք հետևել մեր խորհուրդներին։


- Առատորեն ջուր խմել։ Ոչ թե գազավորված ջուր կամ քաղցր ըմպելիքներ, այլ պարզապես մաքուր ջուր կամ հանքային ջուր։ Իդեալական է նաև կիտրոնով ջուրը։ Կանաչ թեյը նույնպես օգտակար է։ Սառը ջուրը չարժե չարաշահել. շոգ եղանակին սառը ջուրը կարող է հանգեցնել նշիկաբորբի զարգացման։


- Ցանկալի է կրել բնական գործվածքներից՝ վուշից, մետաքսից, բամբակից թույլ հագուստներ։ Ավելի հարմարավետ կլինի, եթե հագուստն ազատ նստի մարմնին և օդաթափանց լինի։ Շոգ եղանակին նախապատվությունը ցանկալի է տալ կարմիր, կապույտ և սպիտակ գույներին, որոնք ավելի լավ են անդրադարձնում արևի ճառագայթները։ Եթե հագուստը շատ բաց չլինի, այն ավելի լավ կպաշտպանի մաշկը արևից ու փոշուց։


- Շինության մեջ կարելի է օգտվել օդորակիչից։ Սակայն ջերմաստիճանը փողոցի ջերմաստիճանից երկու անգամ ցածր թող չլինի։ Ամենահարմարավետը 22-24 աստիճանն է։


- Եթե արևի տակ երկար զբոսանք է նախատեսված, գլխարկը մի մոռացեք։ Որքան լայնեզր լինի գլխարկը, այնքան կրողն իրեն ավելի լավ կզգա։


- Եթե նախատեսում եք երկար երթևեկել հասարակական տրանսպորտով, վերցրեք ջուր, հովհար, ընտրեք հարմարավետ հագուստ։


- Եթե տառապում եք սիրտ-անոթային հիվանդություններով, ապա ձգտեք փողոց դուրս գալ առավոտյան, երբ դեռ հով է, կամ երեկոյան, երբ շոգը նվազում է։ Անպայման վերցրեք բժշկի կողմից նշանակված անհրաժեշտ դեղորայքը։


- Պահպանեք հանգստություն։ Շոգն ահավոր չէ, այն նաև որոշ չափով օգտակար է՝ օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության արգասիքները, այսինքն՝ հնարավորություն կա ազատվելու այն ամենից, ինչն օրգանիզմի համար ավելորդ է և անպիտան։


https://www.moy-doktor.org

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ